top of page

ՔՊ–ի 24-րդ համարը ևս բարեգործությամբ է զբաղվում․ Գոհար Մելոյան

  • Apr 14
  • 1 min read

ՔՊ–ի 24-րդ համարը ևս բարեգործությամբ է զբաղվում, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ Գոհար Մելոյանն ու Ալիկ Ալեքսանյանը։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ Գոհար Մելոյան ու Ալիկ Ալեքսանյանը ներկայացրել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի 24-րդ համար Լուսինե Ավետիսյանի՝ մարտի 2-ին կատարած գրառումը։

Հրապարակման մեջ Ավետիսյանը նշում է, թե հերթական տունն է գազաֆիկացվել Սպիտակի գյուղերից մեկում՝ «Փեթակ» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ, որի նախագահը հենց Լուսինե Ավետիսյանն է։

«Այսինքն՝ ՔՊ-ին կարելի է բացահայտ բարեգործություն։ Սա երկակի ստանդարտների հերթական դրսևորումն է։ Հարգելի հակակոռուպցիոն կոմիտեի գործընկերներ, կարող եք սա հանցագործության մասին հաղորդում համարել, գնալու՞ եք, բերմա՞ն եք ենթարկելու տիկնոջը»,- ասաց Մելոյանը։

 
 
1/3563
bottom of page