Ծանրամարտի ԵԱ․ այսօր ունենք երեք մասնակից
- Arevik Charchyan
- Apr 19
- 1 min read
Մոլդովայում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ Ապրիլի 19-ին մենք ունենք 3 մասնակից:
Երևանի ժամանակով 17:00-ին պայքարի մեջ կմտնեն 81 կգ քաշային կանայք` Էմմա Պողոսյանն ու Մարգարիտա Առաքելյանը:
Իսկ ժամը 20:00-ին իր մրցելույթները կսկսի 96 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը:
Մեր մարզիկների ելույթները կցուցադրվեն Առաջին ալիքով, հայտնում է Հայաստանի Ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։