top of page

Տիգրան Մեծի պողոտայում ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել մեկ այլ ավտոբուսի վարորդի

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 3 hours ago
  • 1 min read
ree

Այսօր  արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, Տիգրան Մեծի պողոտայում: Ժամը 16:50-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 7-րդ և թիվ 2-րդ երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսների արանքում քաղաքացի է մնացել: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքացին վրաերթի հետևանքով է հայտնվել այդ 2 ավտոբուսների արանքում, նրան օգնության են հասել ականատեսները և շտապօգնության բժիշկները։   Վրաերթի ենթարկվածը դուրս է բերվել ավտոմեքենաների արանքից:  Բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել նրան, ապա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց: 

 Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը ավտոբուսներից մեկի վարորդն է․ փորձել է ավտոբուսում առաջացած ինչ-որ խնդիր լուծել, իսկ մյուս ավտոբուսը վրաերթի է ենթարկել նրան: 

bottom of page