«Հայրենիք» կուսակցությունում տեսա ուժ, հայրենսիրություն և հաղթական ընթացքի հավատ. Վաղարշապատ համայնքի ղեկավարի թեկնածու Խաչիկ Մանուկյան
- Armen Sukiasyan
- 9 hours ago
- 1 min read

Ես հայտարարել էի, որ կմիանամ այն քաղաքական ուժին, որը նոր որակի ուժ է՝ իր ծրագրերով, նպատակներով և կարողություններով միտված է մեր երկիրը հզորացնելու, մեր ժողովրդին բարեկեցիկ կյանքի հնարավորություններ տալու։ Այդ ամենը ես տեսա «Հայրենիք» կուսակցությունում. հայտարարում է՝ Վաղարշապատ համայնքի ղեկավարի «Հայրենիք» կուսակցության թեկնածու՝ Խաչիկ Մանուկյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես որոշեց միանալ «Հայրենիք» կուսակցությանը։
«Ոգևորիչ էր նաև այն հանգամանքը, որ կուսակցության շարքերում կան մարդիկ, որոնք զենք են վերցրել՝ հայրենիքի պաշտպանությանը կանգնելու համար։ Սա ես շատ կարևոր եմ համարում, որովհետև հաճախ լսում եմ հոխորտանքներ հայրենիքի պաշտպանության մասին, բայց երբ գալիս է իրական պաշտպանելու պահը, ստվերում են, չկան, սրա-նրա շրջազգեստի տակ են թաքնվում»,-ասաց նա։
Մանուկյանը նշում է, որ «Հայրենիք» կուսակցությունում ինքը հանդիպել է այնպիսի մարդկանց, ովքեր պատմել են հետաքրքիր դրվագներ այն հատվածներից, որտեղ իրորդին՝ Վաչագանն է կռվել իր ջոկատով և նրանց պատմություններից և նրանց վերաբերմունքից հայրենիքի նկատմամբ՝ ռավել համոզվել, որ հենց այս կուսակցությունում են իսկական, խիզախ, հայրենիքին նվիրված մարդիկ։
«Նրանց հետ հաղթական ընթացք ունենալը հեշտ է»,-նշում է նա։
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախում զոհվել է բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի որդին՝ Վաչագան Մանուկյանը: