top of page

«Ինչո՞ւ եք եկել, փափուկ աթոռներին նստել, կանգնեք, էլ չնստեք. Բաղրամյան պողոտայի մանղալները որտե՞ղ են, տարեք, դրեք». Փաշինյանն՝ ընդդիմությանը

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Oct 1
  • 1 min read
ree

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին հիացնում է ընդդիմադիրների՝ «նույն փոցխի վրա կանգնելու» սովորությունը։

«Մի անգամ կանգնեցին փոցխի վրա, դուրս էին գալիս, քրտնաթոր ինտերվյուներ էին տալիս, որ՝ «զարթնի՛ր, լաո»... բայց հիմա հրապարակված է խաղաղության համաձայնագիրը։ Ձեզ թվում է, թե 2019 թվականի ձեր գովական առաջարկությունը չի հրապարակվելու՞, ձգում ենք, հանգիստ տեղավորվեք փոցխի վրա, որովհետև փոցխը նույն տեղը վայրէջք է կատարելու»,- ԱԺ-ում հայտարարեց նա։

Փաշինյանն ընդդիմադիրներին կոչ արեց դուրս գալ փողոց, հեղափոխություն անել։

«Ինչո՞ւ եք եկել, փափուկ աթոռներին նստել, կանգնեք, էլ չնստեք։ Բա Բաղրամյան պողոտայի մանղալները որտե՞ղ են, տարեք, դրեք»,- ասաց նա։

 
 
1/3192
bottom of page