top of page

Նայե՛ք այս լուսավոր ընտանիքին և լա՛վ մտածեք, թե առաջիկա ընտրություններին մեր ընտանիքների ճակատագիրը ում ենք վստահելու

  • Sep 24, 2025
  • 1 min read

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը կիսվել է Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի ընտանեկան լուսանկարով ու կոչ արել լավ մտածել, թե մեր ընտանիքների ճակատագիրն ում ենք վստահելու։

«Նայե՛ք այս լուսավոր ընտանիքին եւ մտածե՛ք, լա՛վ մտածեք, թե առաջիկա ընտրություններին մեր կյանքը, մեր ընտանիքների ճակատագիրն ում ենք վստահելու»,- գրել է Հայր Ռուբենը։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ 


 


Մահացածներից մեկը Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է, երկրորդ զոհը քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանն է: 

ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ ոստիկանը ծառայության մեջ չի եղել, պարզապես այդ պահին Վալոդյա Գրիգորյանի հետ է եղել. նրանք ընկերական հարաբերություններ են ունեցել:

Մերձավանի կրակոցների և սպանությունների դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նշենք, որ վիրավորում էր ստացել նաև նրանց հետ գտնվող երրորդ անձը, որը վիրահատվել է, կյանքին վստանգ չի սպառնում։

 
 
1/3550
bottom of page