Հայաստանի բասկետբոլի հավաքականի բասկետբոլիստը հանդես կգա Ուրուգվայում
- Arevik Charchyan

- Nov 13, 2024
- 1 min read

Հայաստանի բասկետբոլի հավաքականի առաջատարներից Անդրե Սփայթ-Մկրտչյանը նոր ակումբ ունի: Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան: Հայաստանի ազգային հավաքականի առաջատար խաղացող Անդրե Սփայթ-Մկրտչյանը տեղափոխվել է Ուրուգվայ: Մկրտչյանը պայմանագիր է ստորագրել «Բիգուա դե Վիլյա Բիառից» ակումբի հետ:
Նա մինչ այս հանդես էր գալիս մեքսիկական «Միներոս» ակումբում, որտեղ 20 խաղում միջինը հավաքել է 16.6 միավոր։
Սփայթ-Մկրտչյանը կրկին վերադառնում է Հարավային Ամերիկա, որտեղ մինչ այդ հանդես էր եկել Արգենտինայի «Օբրաս» ակումբում՝ 2023-24 մրցաշրջանում` դառնալով առաջնության ամենաշատ միավոր վաստակած խաղացողը՝ միջինը 18.5 միավոր։




















