Սյունիքի նախկին մարզպետ Հունան Պողոսյանին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն
- May 7, 2025
- 1 min read
Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը հրավիրվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:
Վարչություն են հրավիրվել նաև Պողոսյանի որդին ու կինը։
Նրանք դատախազություն պետք է ներկայանան մայիսի 8-ին։






















