top of page

ՊՆ-ն այսօր հաստատեց՝ Ադրբեջանը երեկ կրակ է բացել Խնածախի ուղղությամբ, բնակելի տուն է գնդակոծել

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 6 hours ago
  • 1 min read

ՀՀ ՊՆ այսօր՝ րոպեներ առաջ հայտնեց երեկ ուշ երեկոյան՝ ժամը 22:22-ի սահմաններում Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման մասին։

«Մայիսի 7-ին՝ ժամը 22:22-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան տանիքը։

Տուժածներ չկան:

Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խնածախի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»,- նշված է հաղորդագրությունում։

bottom of page