Հարավային Լիբանանի 55 բնակավայրի բնակիչներ իսրայելական հրամանատարությունից խիստ hրահանգ են ստացել՝ ձեռնպահ մնալ իրենց տներ վերադառնալուց
- Apr 20
- 1 min read

Հարավային Լիբանանի 55 բնակավայրերի բնակիչներ իսրայելական հրամանատարությունից խիստ հրահանգ են ստացել՝ ձեռնպահ մնալ իրենց տներ վերադառնալուց։ Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչ Ավիխայ Էդրին X-ում արաբերենով հրապարակել է մի քարտեզ, որտեղ նշված են լիբանանա-իսրայելական սահմանից 4-10 կմ շառավղով գտնվող սահմանամերձ այն գյուղերը, ուր խաղաղ բնակիչների վերադարձն արգելված է։
«Կրակի դադարեցման մասին համաձայնագրի գործողության ընթացքում ՑԱԽԱԼ-ը շարունակում է դիրքեր զբաղեցնել Լիբանանի հարավում՝ ի պատասխան «Հեզբոլլահի» ահաբեկչական գործունեության: Ուստի, անվտանգության նկատառումներից ելնելով, դուք չպետք է տեղաշարժվեք դեպի ձեր բնակության վայրերը մինչև հետագա ծանուցումը»,- գրված է հաղորդագրության մեջ:




















