top of page

Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ

  • Dec 13, 2024
  • 1 min read

Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր՝ դեկտեմբերի 13-ին Հայաստանը կունենա մեկ ներկայացուցիչ:

A ենթախմբում տղամարդկանց 102 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս  կգա  Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Արա Աղայանը։

Մրցումային օրվա մեկնարկը՝ Երևանի ժամանակով 21։00-ին։

Նշենք, որ Հայաստանի տղամարդկանց հավաքականը դեռևս ոչ մի մեդալ չի նվաճել ընթացիկ աշխարհի առաջնությունում։

1/3533
bottom of page