Բախվել են «Ford Transit»-ը, «VAZ 2107»-ը և «ZIL» բեռնատարը․ տուժածներ կան
- Oct 8, 2025
- 1 min read

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են «Ford Transit», «VAZ 2107» և «ZIL» մակնիշների ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Բախման հետևանքով «07»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում, «ZIL»-ի թափքն էլ կոտրվել և մասամբ հայտնվել է ճանապարհ երթևեկելի գոտում:
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։




















