top of page

Լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանը նշում է ծննդյան 99-ամյակը

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Oct 12
  • 1 min read
ree

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը շնորհավորել է լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ։

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ողջ անձնակազմի, հայկական ֆուտբոլի շահառուների և իմ անունից շնորհավորում եմ Ձեզ ծննդյան կապակցությամբ։

Երկար տարիների ընթացքում ֆուտբոլի Ձեր նվիրումը մշտապես փայլուն օրինակ է հանդիսացել ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչներին։ Ֆուտբոլիստի և մարզչի Ձեր կարիերայի նվաճումները ոսկե տառերով են գրվել համաշխարհային և խորհրդային ֆուտբոլի պատմության մեջ։

Անգնահատելի է Ձեր ավանդը հայկական ֆուտբոլի մեծ նվաճման՝ Արարատ-73-ի հաղթանակի գործում:

Կրկին շնորհավորելով Ձեզ՝ ցանկանում ենք անսպառ առողջություն,տոկունություն և եռանդ»,- ասվում է ուղերձում։

 
 
1/3113
bottom of page