«Բազմիցս նշել ենք ՀՀ-ում ԵՄ կիսապատերազմական ներկայության վտանգը»․ Զախարովա
Բազմիցս նշել ենք ՀՀ-ում ԵՄ կիսապատերազմական ներկայության վտանգը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ապացույցներ պետք չէ փնտրել, դրանք ակնհայտ են։ Այդ առաքելության հակառուսական, հակաադրբեջանական, հակաիրանական խնդիրներն ակնհայտ են, առավել ևս, երբ դրան սկսել են միանալ ՆԱՏՕ-ի երկրները։ Ռազմաքաղաքական իրավիճակի ապակայունացումից և տարածաշրջանն աշխարհաքաղաքական մրցակցության հարթակ դարձնելուց բացի՝ նման նախաձեռնությունից ոչինչ սպասել պետք չէ»,- ասել է Զախարովան։