Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվել են
- 1 hour ago
- 1 min read

Դադարեցվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արուսյակ Հարությունի Ալեքսանյանի լիազորությունները: Այս մասին տեղեկանում ենք Բարձրագույն դատական խորհրդի՝ օգոստոսի 14-ի որոշումից։
Լիազորությունները դադարեցնելու հիմք է հանդիսացել Արուսյակ Ալեքսանյանի հրաժարականի դիմումը:
Հիշեցնենք, որ նրա լիազորությունները կասեցված էին: Նա իր օգնական Թամարա Պետրոսյանի եւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը անցնում էին քրեական գործով եւ նրա վերաբերյալ մեղադրական վերդիկտ էր կայացվել:




















