top of page

44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները ներկելու համար ձերբակալված կինն ազատ է արձակվել

  • Oct 26, 2024
  • 1 min read

Երևանի Պուշկինի փողոցի շենքերից մեկին պատկերված 44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները և հարակից գրառումները ներկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալված 62-ամյա կնոջ նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 1-ին մասով։

ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը տեղեկացնում է, որ վերջինս ընդունել է մեղադրանքը, հայտարարել, որ զղջում է կատարվածի համար։

Վարույթն իրականացնող մարմնի կողմից նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, և անձն ազատ է արձակվել արգելանքից։

Նախաքննությունը շարունակվում է։

1/3752
bottom of page