top of page

Տիգրան Ավինյանի ներկայացրած մաթեմատիկական վերլուծությունը որևէ իրական հիմք չունի. Պիպոյան

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 7 hours ago
  • 1 min read
ree

 «Հանրային տրանսպորտում ուղեվարձից խուսափելու տուգանքները նպաստել են եկամուտների մոտ 20 տոկոս ավելացմանը»,- այսօր հայտարարել էր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Հայտարարությունը անհիմն է»,- Aysor.am-ին ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանը:

«Մենք սուտը չենք կարող մեկնաբանել, բայց քաղաքապետի ներկայացրած մաթեմատիկական վերլուծությունը որևէ իրական հիմք չունի, քանի որ չգիտենք՝ մեկ հոգու, եթե բռնեցին, որքա՞ն են տուգանելու: Տուգանքի միջինացված ցուցիչ չունենք, չէ՞: Քաղաքապետարանը չի հայտարարել, թե ինչքան է տուգանել քաղաքացիներին՝ 10 000, թե՞ 15 000 դրամով, ինչքան է չեղարկել», - նշեց Պիպոյանը։

Նա հավելեց, որ Երևանում տրանսպորտային բարեփոխում չկա, մարդիկ շարունակում են իրար գլխի նստած երթևեկել.

«Քաղաքային իշխանությունը չի պատկերացնում՝ ինչ է նշանակում տրանսպորտային բարեփոխում, և իրենց թանկացումը նպաստել է միայն ուղևորահոսքի նվազմանը: Փորձում են բոլոր տեսակի ձախողումների մեջ տրանսպորտը բերել առաջնային պլան, որովհետև իրենք ձախողել են այդտեղ»:

Պիպոյանի խոսքով՝ քաղաքային իշխանությունները համայնքը կառավարում են սիրողական մակարդակում և իրականում բյուջեի կատարողականի առանցքային հարցերը որևէ կապ չունեն տրանսպորտի հետ, բայց իրենք խոսում են տրանսպորտից.

«Մեր տրանսպորտային ցանցը իր ենթակառուցվածքով չի կարող ապահովել պատշաճ տրանսպորտային սպասարկում մեր հասարակության համար: Մեր քաղաքի միջազգային խորհդատուն, ըստ բազիսային տվյալների, պատշաճ տրանսպորտային համակարգ ունենալու դեպքում կանախատեսում է արել՝ 700 000 ուղևորափոխադրում: Քաղաքային իշխանությունը ցանկանում է դրա կեսով ապահովել այն հիմնական ուղևորահոսքը, պատշաճ որակի ուղևորափոխադրումը, որը փաթեթով մշակել է»:

 
 
1/3090
bottom of page