top of page

Արմավիրում բախվել են «Nissan»-ն ու «GAZ 24»-ը. կա 1 զոհ, 6 վիրավոր. մահացածն ու վիրավորներից 3-ը ՀՀ ՊՆ ծառայողներ են

Aug 6, 2025
1 min read

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ժամը 14:50-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի Ջրառատ գյուղի կամրջի վրա բախվել են «Nissan» և «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենաները:  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլարգրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Մինչ դեպքի վայրում աշխատում էին պարեկները, հիվանդանոցից տեղեկություն է ստացվում, որ վիրավորներից մեկը մահացել է:   Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն ու 6 վիրավորներից 3-ը ՀՀ ՊՆ ծառայողներ են: 


 
 
1/3800
bottom of page