top of page

«Դուք խաղաղարար չեք, 44-օրյա աղետաբեր պատերազմի հիմնական պատասխանատուն եք, տարածքային և պետական շահերի զիջողները»․ Ռուբեն վարդապետ Զարգարյանն՝ օրվա իշխանություններին

  • Aug 8, 2025
  • 1 min read

Ռուբեն վարդապետ Զարգարյանն, ի պատասխան Նիկոլ Փաշինյանի այսօրվա մեջբերման, որը նա արել էր Սուրբ Գրքից («Երանի՜ խաղաղարարներին, որովհետեւ նրանք Աստծու որդիներ պիտի կոչուեն: Մատթ. 5.9»), գրել է․

«Նա, ով ասել է՝ Երանի՜ խաղաղարարներին, նաև ասել է՝ Երանի՜ հեզերին, որից դուք անսահման հեռու եք, նաև ասել է՝ Երանի՜ սգավորներին, որը ձեզ անըմբռնելի է, նաև ասել է՝ Երանի՜ արդարության համար քաղց ու ծարավ ունեցողներին, որի հակառակորդներն եք։

Ի դեպ, դուք խաղաղարար էլ չեք․ 44-օրյա աղետաբեր պատերազմի հիմնական պատասխանատուն եք, այսօրվա թվացյալ խաղաղության դիմաց տարածքային և պետական շահերի զիջողներն եք և ապագա սերունդների պատերազմի նախադրյալների ստեղծողները»։


 
 
1/3644
bottom of page