top of page

Ադրբեջանը հայտարարել է Ուկրաինային զենք մատակարարելու հնարավորության մասին

  • Aug 11, 2025
  • 1 min read

Բաքուն կվերացնի Կիևին զենքի մատակարարման արգելքը, եթե ռուսական բանակը շարունակի հարձակվել Ուկրաինայում գտնվող ադրբեջանական գազային օբյեկտների վրա։ Այս մասին հաղորդում է Caliber-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ադրբեջանի և Ուկրաինայի նախագահներ Իլհամ Ալիևը և Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի գազային ենթակառուցվածքներին հասցված հարվածները։ Բացի այդ, հաղորդվում է, որ հարվածը հասցվել է Օդեսայում գտնվող SOCAR-ի ադրբեջանական նավթային բազային։

Հրապարակման մեջ նշվում է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում գտնվող ադրբեջանական օբյեկտներին հետևողական հարվածները շարունակվում են, այդ իսկ պատճառով Բաքուն ստիպված է ձեռնարկել պատասխան միջոցներ։

 
 
1/3405
bottom of page