top of page

Երևանում ավտոմեքենայի պայթյունից տուժածներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են

  • Aug 6, 2025
  • 1 min read

Երևանի Մ. Բաբաջանյան և Աճառյան փողոցների խաչմերուկում ավտոմեքենայի պայթյունից 6 տուժած ընդունվել է ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն», հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Տուժածներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են, նրանց առողջական վիճակը գնահատվում է ծանր:

Մեկը գտնվում է այրվածքային բաժանմունքում, վերջինիս առողջական վիճակը միջին ծանրության է:


 
 
1/3749
bottom of page