top of page

Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին

  • Jun 19
  • 1 min read

Իսրայելի պաշտպանության բանակը գիշերը հարվածներ է հասցրել և շարունակում է գրոհել շիական «Հեզբոլլահ» շարժման թիրախները Լիբանանի հարավում՝ ի պատասխան այդ կազմակերպության զինյալների կողմից հրադադարի ռեժիմի բազմակի խախտումների։ Այս մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

««Հեզբոլլահի» կողմից հրադադարի ռեժիմի բազմակի խախտումներից հետո ՑԱԽԱԼ-ը հարվածներ է հասցրել ամբողջ գիշեր և շարունակում է գրոհել հարավային Լիբանանի մի քանի շրջաններում գտնվող թիրախները՝ խոցելով «Հըզբոլլահի» ահաբեկիչներին և ահաբեկչական օբյեկտները», - ասված է հայտարարության մեջ։

 
 
1/3747
bottom of page