top of page

Գյումրիում «Mercedes»-ով ու «BMW»-ով դրիֆթ անող երիտասարդ վարորդները հայտնաբերվել են

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Oct 29, 2024
  • 1 min read
ree

Երեկ՝ հոկտեմբերի 28-ին, Շիրակի մարզի իրավապահներն օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ մի քանի օր առաջ Գյումրիում «BMW» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները և մեկ այլ մակնիշի ավտոմեքենա խուլիգանություն են կատարել՝ իրականացնելով դրիֆթ, ինչը անհանգստություն է պատճառել քաղաքացիներին:  

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, իրավապահները պարզել են նշված ավտոմեքենաների համարանիշները, ու այսօր այդ ավտոմեքենաներից «BMW»-ն ու «Mercedes»-ը պարեկները հայտնաբերել ու տեղափոխել են ՊԾ Շիրակի մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք:

«BMW»-ն վարել է Շիրակի մարզի բնակիչ 24-ամյա Արամայիս Զ-ն, իսկ «Mercedes»-ը վարել է Շիրակի մարզի բնակիչ 25-ամյա Մհեր Մ.-ն: Ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ մյուս ավտոմեքենայի վարորդի ինքնությունը պարզելու, նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:


bottom of page