ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը Հայասանը չի մասնակցում
Ալմաթիում մեկնարկած ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը Հայասանը չի մասնակցում, ՏԱՍՍ-ին ասել է կազմակերպության քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովը։«Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, սակայն հայկական կողմը մեզ տեղեկացրեց, որ դեմ չէ սահմանափակ ձևաչափով որոշումների ընդունմանը», - ասաց Շուվալովը։ Նա բացատրեց, որ սահմանափակ ձևաչափը «առանց Հայաստանի մասնակցության է»։