Արշակ Սրբազանի կալանքը 2 ամսով երկարացվեց
- Armen Sukiasyan

- 3 hours ago
- 1 min read

Արշակ Սրբազանը կմնա կալանքի տակ, նրա կալանքը 2 ամսով երկարացվել է, ասել է փաստաբան Արսեն Բաբայանը: Միաժամանակ թույլ է տրվել քրոջ երեխաների տեսակցությունը Արշակ Սրբազանի հետ։
«Միայն ուրախալի բանն այն է, որ իմ միջնորդությունը՝ քրոջ երեխաներին տեսակցելու մասով բավարարվեց, միայն քրոջ երեխաները կկարողանան այցելել: Որոշումը չեմ ստացել, ընդամենը հրապարակվեց, որոշումը 2-3 ժամվա մեջ պատրաստ կլինի, կվերցնենք, կկարդանք, կտեսնենք ինչ են գրել: Սրանով շարունակվում է եկեղեցու դեմ ճնշումները ու Արշակ Սրբազանի նկատմամբ ամեն ինչը»,- նշել է փաստաբանը:
Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց իրացնելու մեղադրանքով։




















