«Ման Սիթին» հաղթեց «Նյուքասլին»․ եզրափակիչը կլինի «Արսենալի» դեմ
- Armen Sukiasyan

- 2 hours ago
- 1 min read

«Ման Սիթին» հաղթեց «Նյուքասլին»․ եզրափակիչը կլինի «Արսենալի» դեմ
«Մանչեսթեր Սիթին» Անգլիայի ֆուտբոլի լիգայի գավաթի կիսաեզրափակչում նորից հաղթեց «Նյուքասլ Յունայթեդին»։
Առաջին խաղում «Երկնագույնները» հաղթել էին արդեն (2-0):
«Էթիհադ» մարզադաշտում եգիպտացի հարձակվող Օմար Մարմուշը դուբլ ձևակերպեց, նիդեռլանդցի կիսապաշտպան Տեժանի Դենդերսն առաջին խաղակեսում հաշիվը դարձրեց 3-0: «Կաչաղակներին» հաջողվեց միայն մեկ գնդակով պատասխանել․ պաշտպան Մալիկ Տիաուի փոխանցումից հետո հարձակվող Անտոնի Էլանգան երկրորդ խաղակեսում գրավեց Ջեյմս Թրաֆորդի դարպասը։
Երկու խաղերի արդյունքով «Ման Սիթին» հաղթանակ տարավ ու կխաղա Գվարդիոլայի 5-րդ եզրափակչում:
Մարտի 22-ին Անգլիայի «Ուեմբլի» մարզադաշտում գավաթի համար կպայքարեն Միկել Արտետայի «Զինագործներն» ու Պեպ Գվարդիոլայի «Քաղաքայինները»։




















