Աշտարակի տարածաշրջանում մառախուղ է
- Armen Sukiasyan

- 2 hours ago
- 1 min read

Հունվարի 31-ին՝ ժամը 10:05-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:
Մասիսի, Արտաշատի, Արարատի, Վայքի, Սիսիանի, Սևանի, Գավառի, Ապարանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։
Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր։
Աշտարակի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր։
Բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։




















