top of page

«Ատալանտան» 3-0 հաշվով հաղթեց «Յուվենտուսին» ու դուրս եկավ գավաթի կիսաեզրափակիչ

  • Feb 6
  • 1 min read

«Ատալանտան» 3-0 հաշվով հաղթեց «Յուվենտուսին» ու դուրս եկավ գավաթի կիսաեզրափակիչ (տեսանյութ)


«Ատալանտան» հաղթեց «Յուվենտուսին» 3-0 հաշվով ու դուրս եկավ Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչ՝ միաժամանակ չորրորդ անընդմեջ մրցակցային խաղում անպարտելի մնալով «Ծեր Սինյորայի» դեմ՝ այս մրցաշարի 2024 թվականի եզրափակչում պարտվելուց ի վեր։


Իտալացի հարձակվող Ջանլուկա Սկամական բացեց հաշիվը 11 մետրանոց հարվածով։ Դրանից հետո գանացի հարձակվող Կամալդին Սուլեյմանան կրկնապատկեց հաշիվը պաշտպան Ռաուլ Բելլանովայի փոխանցումից հետո։


85-րդ րոպեին կիսապաշտպան Մարիո Պաշալիչը հարձակվող Նիկոլա Կրստովիչի ասիստից հեոտ դրեց խաղի վերջակետը։


 
 
bottom of page