Բախվել են ՊՆ փոխգնդապետի «Mercedes»-ն ու երթուղային ավտոբուսը
- Armen Sukiasyan

- 2 days ago
- 1 min read

Երեկ՝ փետրվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։10-ի սահմաններում Թևոսյան փողոցից դեպի Ջրվեժ տանող ճանապարհին բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 7 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսը։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։ «Mercedes»-ի վարորդը ծառայում Պաշտպանության նախարարության N զորամասում և կոչումով փոխգնդապետ է։




















