«Ամբողջ գիշեր չենք քնել, շոշն ենք եղել». Չարենցավանում բահերով ու ցախավելով մաքրում են ձյունը՝ Փաշինյանի այցին ընդառաջ
- Armen Sukiasyan

- 6 hours ago
- 1 min read

Չարենցավանում ամբողջ գիշեր ձյուն է տեղացել, իսկ դրան զուգահեռ կոմունալ բաժնի աշխատակիցները փորձել են մաքրել եկեղեցու տարածքը՝ Փաշինյանի այցի համար։
«Ամբողջ գիշեր չենք քնել, շոշն ենք եղել...»,– NEWS.am–ին ասաց աշխատակիցներից մեկը, ապա հեռախոսով դիմեց մեկ այլ աշխատակցի. «Ինչի՞ եք հետեւը մաքրում, Փաշինյանը հո էնտեղ չի գնալո՞ւ»։
Նշենք, որ կոմունալ բաժնի աշխատակիցները բահերով ու ցախավելով փորձում են մաքրել ձյունը։




















