Ջրառատ գյուղում տուն է այրվել, տուժածներ կան
- 1 hour ago
- 1 min read

Մարտի 5-ին, ժամը 04։06-ին Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրառատ գյուղում այրվում է տուն։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Ջրառատ գյուղի Լուսագյուղի խճուղու տներից մեկում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:44-ին, մարվել՝ 05:47-ին։ Այրվել է տան մոտ 60 քմ հատվածը և ջերմատուն (մոտ 10 քմ):
Երկու տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։




















