ԻՀՊԿ-ն խոստանում է «ավել կոշտ» ճնշում նոր բողոքների դեպքում
- 1 hour ago
- 1 min read

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը զգուշացրել է, որ երկրում ցանկացած նոր բողոքի ցույց ավելի կոշտ արձագանքի կարժանանա, քան նախորդ՝ հունվարյան բողոքի ցույցերի ժամանակ, երբ հազարավոր մարդիկ զոհվեցին, հաղորդել է Al Jazeera-ն։
«Չար թշնամին, մարտադաշտում իր նպատակներին չհասնելով, կրկին փորձում է վախ սերմանել եւ փողոցային անկարգություններ հրահրել»,- նշվել է հայտարարության մեջ։
Դրանում նաեւ խոստանում են «հունվարի 8-ից ավելի ուժեղ հարված հասցնել», եթե անկարգությունների նոր ալիք լինի։
Հիշեցնենք, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իրանցի ժողովրդին ասել է, որ «մոտենում է» այն «պահը», երբ նրանք ազատություն կստանան, տեղեկացրել է «Times of Israel»-ը։
«Բացի ամերիկա-իսրայելական շարունակվող ռմբակոծությունների միջոցով իրանական ռեժիմի հրթիռային եւ միջուկային հնարավորությունները ոչնչացնելու ձգտումից, մենք աշխատում ենք հասնելմեկ այլ նպատակի՝ ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք թույլ կտան իրանցի ժողովրդին տապալել դաժան, բռնակալ ռեժիմը, որը նրանց ճնշել է գրեթե հիսուն տարի։ Մենք կործանարար հարվածներ ենք հասցնում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին, նրանց բազաներին, փողոցային ուժերին, անցակետերին, եւ դեռ շատ բան է սպասվում։ Ես դիմում եմ իրանցի ժողովրդին. մոտենում է այն պահը, երբ դուք կարող եք սկսել ազատության նոր ուղի։ Այդ պահը մոտենում է։ Մենք ձեզ հետ ենք։ Մենք օգնում ենք ձեզ։ Բայց, վերջին հաշվով, ամեն ինչ կախված է ձեզանից։ Ամեն ինչ ձեր ձեռքերում է»,- հայտարարել է Իսրայելի վարչապետը։




















