top of page

Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կան տուժածներ

  • 2 days ago
  • 1 min read

Այսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Սևան քաղաքի Նաիրյան փողոցում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 28-ամյա Սպարտակ Խ․-ի վարած «Hyundai Elantra» մակնիշի և 67-ամյա Արթուր Ա․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։



Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդներից Արթուր Ա․-ն և 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։

 
 
1/3492
bottom of page