top of page

Մենք Հայաստան-Ադրբեջան գործարքը կնքեցինք 6 շաբաթում. նրանք պատերազմnւմ էին 37 տարի. Ուիթքոֆ

  • 4 days ago
  • 1 min read

Մենք Հայաստան-Ադրբեջան գործարքը կնքեցինք վեց շաբաթում. նրանք պատերազմում էին 37 տարի: Այս մասին Մայամիի համալսարանում կայացած Real Estate Impact ամենամյա համաժողովի ժամանակ ասել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը:

«Ադրբեջանն ու Հայաստանը, որոնց հարցով մենք աշխատում էինք այդ գործարքի շուրջ նախագահի անունից, ամենահեշտ գործարքն էր, որովհետև New York Times-ը դրա մասին չգիտեր։ Ուստի նրանք չէին կարող որևէ վատ բան ասել մեր արածի մասին։ Մենք այդ գործարքը կնքեցինք վեց շաբաթում։ Նրանք պատերազմում էին 37 տարի, իսկ հիմա Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը՝ նախագահ Ալիևը, լավ ընկերներ են՝ միավորված նախագահ Թրամփի կողմից»,- ասել է Ուիթքոֆը:

 
 
1/3504
bottom of page