top of page

Զորակ գյուղում 32-ամյա վարորդն իր «Range Rover»-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկան

  • 2 hours ago
  • 1 min read

Երեկ՝ ապրիլի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Զորակ գյուղի Տիգրան Մեծ փողոցում Արագածոտնի մարզի բնակիչ 32-ամյա Գևորգ Ի․-ն իր վարած «Range Rover» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկված աղջկան առաջինը օգնության են հասել աշխատանքից տուն վերադարձող պարեկները, ովքեր իրենց անձնական ավտոմեքենայով վիրավորին տեղափոխել են «Մասիս» բժշկական կենտրոն։


Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։

 
 
1/3505
bottom of page