top of page

Բժիշկ Մյասնիկովը զգուշացրել է մաhացու սովորության մասին

  • 20 hours ago
  • 1 min read

Երեկոյան վեճերը կարող են մահացու լինել սրտանոթային հիվանդություններով տառապող մարդկանց համար, հայտարարել է բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Ամենակարևոր բանի մասին» հաղորդման ժամանակ։

«Նախաինֆարկտային վիճակ ունեցող մարդու համար երեկոյան ամեն ինչ կարգավորելու այս [սովորությունը], իհարկե, կարող է շատ վատ ավարտ ունենալ», - բացատրել է բժիշկը։

Մյասնիկովը նշել է, որ առողջ մարդկանց համար երեկոյան վեճերը որևէ հատուկ վտանգ չեն ներկայացնում, բայց բարձր արյան ճնշումից, բարձր խոլեստերինից, ավելորդ քաշից կամ սրտի հիվանդություններից տառապողների համար ռիսկերը զգալիորեն մեծանում են։ Մասնագետի խոսքով՝ նման իրավիճակում ցանկացած սթրեսային գործոն «կարող է դառնալ վերջնակետ»։

 
 
1/3594
bottom of page