top of page

Բահրեյնի առնվազն 32 քաղաքացի է տnւժել Սիտրա կղզու ուղղությամբ իրանական ԱԹՍ-ների hարվածի հետևանքով

  • 1 hour ago
  • 1 min read

Առնվազն 32 Բահրեյնի քաղաքացի է տուժել Բահրեյնի Սիտրա կղզու ուղղությամբ իրանական ենթադրյալ ԱԹՍ-ների հարվածի հետևանքով, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Ավելի վաղ թագավորության Ներքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ Բահրեյնի մայրաքաղաք Մանամայից դեպի հարավ գտնվող Սիտրա կղզու վրա հարձակման հետևանքով մի քանի քաղաքացիական անձինք են տուժել, իսկ մեկ մարդ ստացել է ծանր վնասվածքներ։

«Առնվազն 32 բահրեյնցի է տուժել Իրանի կողմից Սիտրա կղզու վրա ԱԹՍ-ներով իրականացված հարձակման հետևանքով»,- հայտնում է գործակալությունը։

Նշվում է, որ տուժածներից չորսի վիճակը ծանր է։

 
 
1/3388
bottom of page