top of page

Սուրեն Պապիկյանը մասնակցել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի նորակառույց ճաշարանի բացման արարողությանը

  • 2 hours ago
  • 1 min read

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 30-ին այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա և մասնակցել նորակառույց ճաշարանի բացման հանդիսավոր արարողությանը։ Այս մասին տեղեկանում ենք նախարարությունից:



Նախարար Պապիկյանը շրջել է ժամանակակից չափանիշներին համապատասխան կառուցված և նորագույն տեխնոլոգիաներով համալրված ճաշարանում, ծանոթացել դրա տեխնիկական հագեցվածությանը, պայմաններին և ընձեռած հնարավորություններին։



Շրջայցի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետևել է նաև սննդի մատուցման գործընթացին։



Սուրեն Պապիկյանը զրուցել է զինծառայողների հետ, հետաքրքրվել նորակառույց ճաշարանի վերաբերյալ նրանց տպավորություններով։  Կուրսանտների հետ զրույցում նախարարը հարցեր է ուղղել նաև պետության կողմից տրամադրվող հիփոթեքային վարկավորման ծրագրի շրջանակում բնակարան ձեռք բերելու հնարավորությունների վերաբերյալ՝ առանձնահատուկ ընդգծելով, որ ծրագրի իրականացման ընթացքում ծագող ցանկացած խնդիր պետք է բարձրաձայնվի և քննարկվի։



Այնուհետև նախարարը շարունակել է շրջայցն ակադեմիայի տարածքում, ծանոթացել գրադարան-ակումբի, թանգարանի և հյուրերի ընդունման համար նախատեսված սրահի շինարարական լայնածավալ աշխատանքների ընթացքին։

 
 
1/3650
bottom of page