Հրդեհ՝ Երևան մոլում. ի՞նչ վիճակ է այժմ, տուժածներ կա՞ն
- 2 hours ago
- 1 min read

Արդեն հայտնել ենք, որ այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել «Երևան մոլ»-ում։ Մեր տեսախցիկը ֆիքսել է, թե ինչ է կատարվում մոլի տարածքում։ Իհարկե, մեր այնտեղ գտնվելու պահին հրդեհն արդեն մեկուսացված էր, սակայն ծխի ծավալից երևում էր՝ փոքր հրդեհ չի եղել։
MediaHub-ը ՆԳՆ ոստիկանհությունից փորձեց պարզել՝ ինչն է եղել հրդեհի պատճառը, տուժածներ կան, թե ոչ, և որքան վնաս է կրել Երևան Մոլը։
Ի պատասխան մեր հարցի՝ ՆԳՆ-ից հայտնեցին՝ այսօր ժամը 08։59-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում։
ՆԳ նախարարի մամուլի քարտուղարի տեղակալ Էրիկ Աստվածատրյանը MediaHub-ին հայտնեց որ հրդեհը մարվել է։ «15 քառակուսի մետր ծավալի հրդեհ է եղել, որը ամբողջությամբ մարվել է»,- ասաց նա։
Տուժած քաղաքացիների, վնասների չափերի մասին այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։




















