«Ամբողջ գիշեր դրամահավաքը նույն տեմպով շարունակվել է». Գոռ Հակոբյան
- 2 hours ago
- 1 min read

Դերասան Գոռ Հակոբյանը հայտնել է, որ որդու համար կազմակերպված դրամահավաքը նույն տեմպով ու ակտիվությամբ շարունակվում է:
«Ամբողջ գիշեր դրամահավաքը նույն տեմպով շարունակվել է ու շարունակվում է մինչ այս պահը: Ամեն վայրկյան իմ հեռախոսին, հաշվեհամարներին, մուտք է լինում, ինչի համար անչափ շնորհակալ եմ»,- ինստագրամյան իր էջի սթորի բաժնում ասել է Գոռը: Ավելի վաղ դերասանը հայտնել էր, որ 2 ժամում՝ 33 միլիոն դրամ է հավաքվել:
Հիշեցնենք՝ դերասան և երգիչ Գոռ Հակոբյանը հայտնել է, որ որդու՝ Ֆելիքսի մոտ ախտորոշվել է Յուինգի սարկոմա՝ չարորակ ուռուցքի հազվադեպ տեսակ։ Գոռ Հակոբյանը դիմել էր հանրությանը՝ խնդրելով աջակցել որդու բուժման համար։




















