top of page

Հայտնաբերվել է թերլիցքավորման դեպքեր․ կապարակնքվել են «ԷԴՈ ՍԱՐՈՒԽ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի չափման միջոցները

  • 2 hours ago
  • 1 min read

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ հեղուկացված ածխաջրածնային գազի, բենզինի և դիզելային վառելիքի վաճառքով զբաղվող «ԷԴՈ ՍԱՐՈՒԽ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ Կոտայքի մարզ, Զովունի 1, 239)։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնից:

Իրականացված ստուգման արդյունքում լցակայանում արձանագրվել են բենզինի, դիզելային վառելիքի և հեղուկացված ածխաջրածնային գազի թերլիցքավորման դեպքեր։

Հայտնաբերված խախտման հետևանքով իրականացվել է լցակայանի չափման միջոցների կապարակնքում՝ մինչև խախտման վերացումը։

Տնտեսվարողը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։

 
 
1/3395
bottom of page