top of page

Ծառուկյանը UFC-ում տիտղոսային մենամարտի վերաբերյալ հայտարարություն է արել

  • 1 hour ago
  • 1 min read

UFC-ի թեթև քաշային կարգի վարկանշային աղյուսակի երկրորդ համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը հայտարարել է, որ մենամարտելու է Իլիա Թոփուրիա-Ջասթին Գեյջի դիմակայության հաղթողի հետ՝ մինչև 70 կգ քաշային կարգում UFC-ի բացարձակ չեմպիոնի կոչման համար:

«Մենք սպասում ենք Իլիայի և Ջասթինի մենամարտին: Դրանից հետո ես կհանդիպեմ հաղթողի հետ: Արդյոք դա պաշտոնակա՞ն է: Ինձ այդպես են ասել:

Ես կարող եմ մենամարտել նաև Օլիվեյրայի հետ, քանի որ չեմ ցանկանում շատ երկար սպասել»,- Ծառուկյանի խոսքերն է մեջբերում Home of Fight-ը։

29-ամյա Ծառուկյանը խառը մենամարտերում (MMA) անցկացրած պրոֆեսիոնալ ելույթների ընթացքում տարել է 23 հաղթանակ (որոնցից 15-ը՝ ժամանակից շուտ) և կրել ընդամենը 3 պարտություն:

 
 
bottom of page