top of page

Հյուսիսային Կորեան шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

  • 1 hour ago
  • 1 min read

ԿԺԴՀ-ն անհայտ տեսակի արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ, հայտնել է Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ կոմիտեն, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

«ԿԺԴՀ-ն անհայտ արկ է արձակել Ճապոնական (Արևելյան) ծովի ուղղությամբ»,- հայտնել են զինվորականները:

ՇՊՄԿ-ում հայտարարել են, որ ներկայումս վերլուծում են արկի բնութագրերն ու թռիչքի հեռավորությունը: Ճապոնիայի ծովային անվտանգության ծառայության տվյալներով՝ ենթադրաբար բալիստիկ հրթիռը, որն արձակվել էր ԿԺԴՀ-ի կողմից, արդեն ընկել է:

«ԿԺԴՀ-ի կողմից արձակված, ենթադրաբար բալիստիկ հրթիռն արդեն ընկել է»,- հայտնել է գերատեսչությունը՝ հավանական բալիստիկ հրթիռի արձակման մասին հաղորդագրությունից ընդամենը մեկ րոպե անց:

 
 
bottom of page