1 տարեկան երեխայի uպանnւթյան դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ
- 2 hours ago
- 1 min read

Արաբկիրում 1 տարեկան երեխայի սպանության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ` երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքով ` Քրեական օրենսգրքի 247-րդ հոդվածի հատկանիշներով (Երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը), որը միացել է նախորդ քրեական վարույթին: Կատարվում է նախաքննություն: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին գլխավոր դատախազությունից։
Մարտի 16-ին հայտնել էինք, որ կեսգիշ անց «կլինիկական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 1 տարեկան 2 ամսական տղա երեխա։ Բժիշկները մոտ 1 ժամ անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո կարողացել են երեխայի սրտի աշխատանքը վերականգնել, սակայն երեխան դեռ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
Panorama.am-ին ՆԳ նախարարությունից հայտնել էին, որ քրեական ոստիկանության ծառայողները սպանության փորձի կասկածանքով ձերբակալել են մեկ անձի և ներկայացրել նախաքննական մարմին։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հիշեցնենք՝ դատախազությունից ավելի վաղ Panorama.am-ին հայտնել էին, որ Երևանում խորթ մայրը մեկ ամսից բռնության է ենթարկել 1 տարեկան տղա երեխային, իսկ մարտի 15-ին ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու փորձ է կատարել։
1 տարեկան երեխայի սպանության փորձի մեջ մեղադրվող խորթ մայրը կալանավորվել էր։ Իսկ մարտի 21-ին Արաբկիր» ԲԿ-ի հաղորդած տեղեկություններով, խորթ մոր ծեծի հետևանքով հիվանդանոցում հայտնված 1 տարեկան 2 ամսական երեխան մահացել է։




















