top of page

Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է և բшխվել երկաթե արգելապատնեշներին․ կա վիրшվոր

  • 7 hours ago
  • 1 min read

Երեկ՝ մարտի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում Երևանի բնակիչ 32-ամյա Հովսեփ Հ․-ն իր վարած մետաղի ջարդոնով բարձված «Կամազ» մակնիշի բեռնատարով կողաշրջվել է և բախվել երկաթե արգելապատնեշներին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

 
 
1/3443
bottom of page