Եվրահանձնաժողովն առաջարկել է ԵՄ Խորհրդին Կիևին հատկացնել 45 միլիարդ եվրո՝ արգելափակված 90 միլիարդ եվրոյի հաշվին
- 2 hours ago
- 1 min read

Եվրահանձնաժողովն առաջարկել է Եվրոպական միության խորհրդին Կիևին հատկացնել 45 միլիարդ եվրո՝ Հունգարիայի և Սլովակիայի կողմից արգելափակված 90 միլիարդ եվրոյի ռազմական ֆինանսավորման հաշվին։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովը։
«Եվրահանձնաժողովն առաջարկել է ԵՄ Խորհրդին հավանություն տալ Ուկրաինային 45 միլիարդ եվրոյի հատկացմանը՝ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը անօդաչու տեխնոլոգիաների զարգացման համար։ Մնացած 90 միլիարդ եվրոյի մասը կհաշվարկվի հաջորդ տարվա համար»,- ասված է հայտարարության մեջ։
Ինչպես Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ պարզաբանել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Բալաշ Ույվարին, խոսքը գումարների նախնական հատկացման մասին է, որը, նրա խոսքով, հնարավոր է մինչև 90 միլիարդ եվրոյի վարկի հաստատումը։
Այս միջոցներից Եվրահանձնաժողովը մտադիր է 16,7 միլիարդ եվրո ուղղել Կիևի բյուջետային աջակցությանը, իսկ 28,3 միլիարդ եվրո՝ ռազմական գնումներին։




















