ՌԴ ԱԻՆ հատուկ չվերթը Լիբանան կհասցնի մարդասիրական օգնություն և հետադարձ չվերթով Բեյրութից դուրս կբերի ՌԴ քաղաքացիներին
- 4 days ago
- 1 min read

ՌԴ ԱԻՆ Իլ-76 ինքնաթիռը մեկնել է Բեյրութ՝ Լիբանանի բնակիչներին մարդասիրական օգնություն հասցնելու համար: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունից։
«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարականի համաձայն՝ Ռուսաստանի ԱԻՆ ավիացիան կազմակերպել է մարդասիրական օգնության առաքում ռազմական հակամարտության հետևանքով տուժած Լիբանանի Հանրապետության քաղաքացիների համար։ Ռուսաստանի ԱԻՆ Իլ-76 օդանավը կհասցնի ավելի քան 27 տոննա ընդհանուր քաշով մարդասիրական բեռ»,- հայտնել են նախարարությունից։
Բեռի կազմում ներառվել են շարժական էլեկտրակայաններ, սննդամթերք, վրաններ, ծածկոցներ, ներքնակներ և բարձեր։
«Բեյրութից Մոսկվա հետադարձ չվերթով կտեղափոխվեն Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները և նրանց ընտանիքի անդամները»,- հավելել են ԱԻՆ-ում։




















