Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նոր գլխավոր քարտուղար ունի
- Armen Sukiasyan

- 2 hours ago
- 1 min read

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նոր գլխավոր քարտուղար ունի․ այս մասին հայտնում է ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը։ Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար է նշանակվել Էդգար Պետրոսյանը։ «Շատ պատասխանատու պաշտոն է և անելու եմ ամեն բան՝ հանուն հայկական ֆուտբոլի, հանուն մեր ակումբների և հավաքականի։ Ինչպես բոլոր բնագավառներում, այնպես էլ ֆուտբոլում կան տարբեր խնդիրներ, որոնք ֆեդերացիան փորձում է շտկել, ես էլ իմ հերթին փորձելու եմ օգնել՝ խնդիրների արագ լուծում ստանալուն, ինչպես նաև փորձելու եմ անել առավելագույնը՝ ՈՒԵՖԱ-ի հետ մեր հարաբերություններում առավել բարձր մակարդակի հասնելու համար»,- ասում է նորանշանակ գլխավոր քարտուղարը։




















