top of page

64-ամյա ուսուցչուհին ծեծeլ է 10-ամյա աշակերտներին, ասեղով ծшկել երեխաների մատները, քաշել մազերը, ձգել ականջները

  • Jun 4
  • 1 min read

Մայիսի 29-ին ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացվել է տեղեկություն, որ գյուղերից մեկի դպրոցի 64-ամյա ուսուցչուհին 2021թ-ից մինչև 2023թ-ի ընթացքում՝ դպրոցի դասասենյակում ձեռքով, ինչպես նաև ցուցափայտով հարվածներ է հասցրել իր աշակերտներին։

«Պարզվել է, որ նա հարվածել է 10-ամյա աշակերտների մեջքին, գլխին, ձեռքերին, քաշքշել հագուստներից, ասեղով ծակծկել է երեխաների մատները, քաշել է երեխաների մազերը, քաշել ու ձգել է երեխաների ականջները։



Դեպքի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաքննությունը շարունակվում է։


Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ այս պահին չենք հայտնում»,-հայտնում է shamshyan.com-ը։

 
 
bottom of page