top of page

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին «Opel Zafira»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ձորակում

  • 2 hours ago
  • 1 min read

Այսօր` հուլիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին Լոռու մարզի բնակիչ 57-ամյա Արթուր Հ.-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ձորակում։



Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։



Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։

 
 
1/3659
bottom of page